HISTORY

«Քրիստոսը գլուխն է եկեղեցու և ինքն է Փրկիչը այդ մարմնի»

Եփեսացիներին 5:23

Աստծո Շնորքով և առաջնորդությամբ 1990 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում հիմնադրվեց «Գլենդելի Հայ Եղբայրության Աստվածաշնչի Եկեղեցին» և Հունվարի 28-ին, Կիրակի օրը տեղի ունեցավ հիմնադիր պաշտամունքը: Առաջին նախաձեռնակ հիմնադիրներից էին Իրանահայ քրիստոնյաներ, որոնց մեջ էին նաև Իրանի Հայ Եղբայրության Եկեղեցու անդամներ: Այս 10-15 հավատացյալները իրենց հոգևոր փափագը հագեցնելու նպատակով ամեն կիրակի այցելում էին Փասադենայի Հայ Եղբայրության եկեղեցի:

 

Այս փոքրիկ խումբը, նոր եկեղեցի սկսելու պատրաստակամության մասին նախ փափագ է հայտնում Հովիվ, ուսուցիչ Սամուէլ եղբայր Բամբակեանին և Փասադենայի Հայ Եղբայրության Եկեղեցուն: Վերոհիշյալների համախմբմամբ էլ Աստված հիմնադրեց Իր Եկեղեցին Գլենդելում։ Այս նպատակով 1989 աշնանը սկսեցին տնային ժողովներ։ Այս սրբազան առաքելությունը հանձն առավ Սամուէլ եղբայր Բամբակեանը, որ արդեն իսկ 78 տարեկան էր։ 

 

Հաջորդող տարիներին Սուրբ Հոգին մղեց մի շարք հոգևոր ծառաների Աստծո հոտին կերակրելու և առաջնորդելու։ Այսօր մենք վայելում ենք ցանված սերմերի արդյունքը հունձքի այս ժամանակահատվածում։ Եկեղեցին` իր պաշտամունքներով, մատաղ սերնդի հոգևոր կրթությամբ, երիտասարդներին աշխարհից եկած մարտահրավերների դեմ պատրաստելով և հոգեշունչ հաղորդակցական ժողովների կազմակերպմամբ, առաջ է շարժվում դիմագրավելով իր ճանապարհին ի հայտ եկող բազմաթիվ արգելքներ։ Տերը մինչև այստեղ մեզ Աբենեզեր (Օգնության Քարը) եղավ: 1 Թագավորաց 7:12

By God's grace and guidance, in the year 1990, "Glendale Armenian Brotherhood Bible Church" was founded in the United States of America in the city of Glendale, and the founding service was held on Sunday, January 28th. Among the first initiative founders were Iranian-Armenian Christians, among whom were also members of the Armenian Brotherhood Church of Iran. These 10-15 believers visited the Armenian Brotherhood Church in Pasadena every Sunday in order to satisfy their spiritual longing.

This small group first expressed their desire to start a new church to Pastor and teacher, brother Samuel Pambakian and the Armenian Brotherhood Church of Pasadena. God established His Church in Glendale with this initial group. For this purpose, house meetings were started in the Fall of 1989. Brother Samuel Pambakian, who was already 78 years old, took over this sacred mission.

In the years that followed, the Holy Spirit moved a number of spiritual servants to feed and guide God's flock. Today we enjoy the fruits of the sown seeds during this harvest season. The church, with its services, spiritual education of the younger generation, preparing the youth to face challenges from the world, and organizing spiritual fellowship meetings, moves forward facing many obstacles that appear on its way. Thus far, the Lord has been our Ebenezer (the Stone of Help). 1 Samuel 7:12

Մենք հավատում ենք,թե «Ով, որ սկսեց այս բարի գործը, մինչև Հիսուս Քիստոսի օրը կկատարի էլ»

Փիլիպեցիներին 1։6